Լրահոս

17.01.2022 15:31


Արարատի մարզում Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Արարատի մարզում Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններոմ Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ Կարեն Ստեփանյանը, ով այնուհետև վերադառնալով վթարի վայր՝ սահմանազատել է տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը