Լրահոս

18.07.2011 13:45


Բռնության դեպք զորամասում

2011 թ. հուլիսի 16-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազություն, իսկ պատճենը նաև ՀՀ պաշտպանության նախարարություն՝ Վայքի Խաչիկ գյուղի 4-րդ գումարտակում զինծառայողի նկատմամբ ծեծի, բռնությունների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ:

Իր որդու իրավունքների պաշտպանության համար կազմակերպություն դիմել է Ռ. Հովհաննիսյանը և հայտնել, որ գումարտակի ինչ-որ սպա, որդու ձեռքին հեռախոս տեսնելով, վերցրել է այն և հրամայել որպես պատիժ փորի վրա կատարել վարժություն:

Տղան հրաժարվել է կատարել սպայի հրամանը, որից հետո ենթարկվել է ծեծի, բռնությունների և անմարդկային վերաբերմունքի:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է զինվորական դատախազություն՝ պահանջելով գործի առընչությամբ հարուցել քրեական գործ և հաղորդման վերաբերյալ կայացրած որոշումը տրամադրել կազմակերպությանը:

Այս խորագրի վերջին նյութերը