Աշխարհ

18.01.2022 18:45


Ռուս խաղաղապահներն ապահովել են 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են 100 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահներն ապահովել են ավելի քան 100 ուխտավորի անվտանգ այցն Ամարաս վանական համալիր, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ստեփանակերտից պատարագի մասնակցլեու համար վանական համալիր ուխտավորները մեկնել են БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով՝ խաղաղապահների ուղեկցությամբ:

Ինչպես նշել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Օրլովը, խաղաղապահներն այցից առաջ մեկ օրվա ընթացքում ստուգումներ են իրականացնում պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը