Աշխարհ

18.01.2022 20:29


Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը։

Հաղորդվում է, որ, հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցն Ուկրաինա, քննարկվել են փակուղում հայտնված ներուկրաինական կարգավորման հարցերը։ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ իր շփումների մասին՝ Ռուսաստանի անվտանգության ապահովման երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ։

Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ։

Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը