Լրահոս

18.07.2011 14:48


Փաստաբան. «ԿԸՀ անդամների կազմավորման մրցույթը ֆարս էր»

Փաստաբան. «ԿԸՀ անդամների կազմավորման մրցույթը ֆարս էր»

Փաստաբանների պալատի անդամ Անուշավան Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ընտրական նոր օրենսգիրքը որոշակի դրական փոփոխություններ պարունակում է, սակայն որպեսզի այն լիներ բավարար դրական, իշխանությունները պետք է մի քանի հիմնարար փոփոխություններ կատարեին, որոնք, սակայն, կտրականապես մերժվեցին։

Նա առանձնացրեց համամասնական և մեծամասնական հարաբերակցության փոփոխությունը, որը, ըստ բանախոսի, միանգամայն արհեստական է և չի բխում ո՛չ Ազգային ժողովի ձևավորման, ո՛չ էլ Հայաստանի վարչատարածքային բաժանման սկզբունքից։

Հաջորդ թերությունը կապված է հանձնաժողովների ձևավորման հետ։

«Դրական են այն չափանիշները, որոնք սահմանվել են, սակայն այդ նույն սկզբունքով Ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովների ձևավորումը կարելի էր թողնել կուսակցություններին»,–նկատել է փաստաբանը և հավելել, որ եթե նպատակը հանձնաժողովներն արհեստավարժ դարձնելն էր, ապա դրանք պետք է մրցութային կարգով ձևավորվեր, որը նույնպես բացառվեց իշխանության կողմից։

Ըստ նրա՝ մեկ այլ բացթողում էր այն սկզբունքը, որով ձևավորվել է ներկայիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՄԻՊ–ի, Վճռաբեկ դատարանի, Փաստաբանների պալատի միջոցով։

«Չնայած նրան, որ մարդու իրավունքների պաշտպանը մրցույթ հայտարարեց ԿԸՀ կազմը ձևավորելու համար, այդ մրցույթը ֆարս էր»,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը