Աշխարհ

21.01.2022 20:10


Լիվերպուլը նոր ռեկորդ է սահմանել

Լիվերպուլը նոր ռեկորդ է սահմանել

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Լիվերպուլը» հաղթեց «Արսենալին» (2-0, 0-0):

Մերսիսայդյան ակումբը ռեկորդային` 13-րդ անգամ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Այս պահին կարմիրները ունեն ութ հաղթանակ և չորս պարտություն։ Եզրափակչում լիվերպուլցիները կհանդիպեն «Չելսիի» հետ։

«Լիվերպուլի» ամենամոտ հետապնդողները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», իրենց ակտիվում ունեն 9-ական եզրափակիչ: «Քաղաքաբնակները» ութ անգամ հաղթել են մրցաշարում, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ հինգ անգամ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը