Աշխարհ

22.01.2022 16:10


Հնագետները հայտնաբերել են վաղուց մոռացված մի շարք կառույցներ Մաչու-Պիկչուի ավերակներում

Հնագետները հայտնաբերել են վաղուց մոռացված մի շարք կառույցներ Մաչու-Պիկչուի ավերակներում

Հնագետները հայտնաբերել են վաղուց մոռացված մի շարք կառույցներ Մաչու-Պիկչուի ավերակներում։

Նման հայտնագործություններն ավելի հաճախակի են դառնում շնորհիվ երկու տեխնոլոգիաների՝ լազերի, որը կարող է «թափանցել առարկայի ներսը», և դրոնի, որն օգնում է հնագետներին հետազոտել այն վայրերը, որտեղ մարդիկ երբեք հասնել չեն կարող։

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Journal of Archaeological Science-ում, ինկերի 15-րդ դարի քաղաքի հիմնական ավերակներից մոտ 8 կմ հեռու, Չաչաբամբա ծիսավայրի ծայրամասում հայտնաբերվել է մոտ տասներկու ոչ մեծ կառույց։

Գիտնականներն օգտագործել են հեռահար զոնդավորման տեխնոլոգիան, որն արտացոլում է լազերային իմպուլսները մակերեսներից, որպեսզի հայտնաբերվեն դրանց առանձնահատկությունները և ուրվագծերը։

Հայտնագործությունները Մաչու-Պիկչուում, որոնք ներառում են ջրային համակարգի տարրեր, թույլ են տալիս նորովի նայել ինկերի քաղաքակրթությանը և Մաչու-Պիկչու ծիսական համակարգերի դերին։

«Միայն շատ արտոնյալ մարդիկ կարող էին հայտնվել Մաչու-Պիկչուում, որովհետև սա առանձնահատուկ վայր է»,-ասել է Վարշավայի համալսարանի Անդյան հետազոտությունների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Դոմինիկա Սեչկովսկան։ «Այստեղ գալիս դուք պետք է կանգ առնեիք Չաչաբամբայում հոգևոր մաքրագործման համար, որպեսզի լինեք մաքուր և անարատ, որպեսզի հասնեք Մաչու-Պիկչու»։

Չաչաբամբան, որը գտնվում է Վիլկանոտայի հովտում, գլխավոր քարե խորանն է՝ շրջապատված 14 գուռերով, որոնք, Սեչկովսկայի խոսքով, ավելի շուտ օգտագործվել են ծիսական մաքրագործումների համար։ Ջուրն այստեղ էր հասնում ջրատարների բարդ ցանցով, Ուրուբամբա գետից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը