Աշխարհ

22.01.2022 11:48


Ամերիկուհին հոսպիտալացվել է Շվարցենեգերի մասնակցությամբ ավտովթարից հետո (լուսանկար)

Ամերիկուհին հոսպիտալացվել է Շվարցենեգերի մասնակցությամբ ավտովթարից հետո (լուսանկար)

Հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ՃՏՊ-ի է ենթարկվել Լոս Անջելեսում: Նրա վարած GMC Yukon մեքենան բախվել է Toyota Prius-ին:

Ինչպես փոխանցում է TMZ պարբերականը, Toyota-ով երթևեկող կինը հոսպիտալիզացվել է: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ ավտովթարի մեղավորը Շվարցենեգերն է:

Պնդում են, որ նա թեքվել է կարմիր լույսի տակ: Արդյունքում դերասանի ամենագնացը բախվել է թեթև մարդատարին: 74-ամյա դերասանը չի տուժել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը