Լրահոս

26.01.2022 10:12


Սարի Թաղի կամրջի հարևանությամբ բախվել են Mazda-ն ու Mercedesը և կայանված Infiniti-ն․ կան վիրավորներ

Սարի Թաղի կամրջի հարևանությամբ բախվել են Mazda-ն ու Mercedesը և կայանված Infiniti-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Infiniti-ն եղել է կայանված։

Այս խորագրի վերջին նյութերը