Լրահոս

27.01.2022 10:23


Տավուշի մարզում Isuzu-ն, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցը մահացել է, կան վիրավորներ

Տավուշի մարզում Isuzu-ն, մոտ 100 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցը մահացել է, կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած Isuzu մակնիշի ավտոմեքենայով Այգեպար-Մովսես ավտոճանապարհի 2-րդ կմ-ում՝ գերեզմանոցի հարակից տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 34-ամյա Կարեն Շ-ն, 25-ամյա Հարություն Պ-ն, վարորդ Գրիգոր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներից Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Վահագն Շ-ն «Բերդ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտակամ հաշվարկ։ Վիրավորներին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները, և օպերատիվ են գործել Բերդի բժշկական կենտրոնի բժիշկները։

Մահացածն աշխատում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Բերդի բաժնում։

Այս խորագրի վերջին նյութերը