Աշխարհ

27.01.2022 20:20


Instagram-ում Մեսիի հետևորդների թիվը հասել է 300 միլիոնի

Instagram-ում Մեսիի հետևորդների թիվը հասել է 300 միլիոնի

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետևորդների թիվը Instagram սոցիալական ցանցում հասել է 300 միլիոնի։

«Մենք արդեն 300 միլիոն ենք։ Միշտ շնորհակալ եմ ձեր աջակցության համար»,-գրել է Մեսին Instagram-ում։

Այս սոցիալական ցանցում ռեկորդակիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի էջին բաժանորդագրված է 395 միլիոն օգտատեր։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը