Աշխարհ

22.03.2022 18:19


Apple-ի նոր պլանշետի օգտատերերը դժգոհում են հավաքման վատ որակից

Apple-ի նոր պլանշետի օգտատերերը դժգոհում են հավաքման վատ որակից

Հինգերորդ սերնդի նոր iPad Air-ի հավաքման վատ որակի վերաբերյալ բողոքներ են հայտնվել ցանցում, հաղորդում է MacRumors պորտալը։

Սարքի շահագործման ժամանակ ալյումինե պատյանի հետին հատվածը ճռռում է։ Օգտատերերը նաև նշել են, որ դրա տակ դատարակ է։ Բացի այդ, հետին հատվածի վրա թեթև ճնշումը կհանգեցնի էկրանի դեֆորմացիայի։

Հինգերորդ սերնդի iPad Air-ը հանրությանը ներկայացվել է 2022թ․ մարտի 8-ին, իսկ սարքը վաճառքի է հանվել մարտի 18-ին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը