Աշխարհ

23.03.2022 20:58


«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Թեմի Աբրահամին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Թեմի Աբրահամին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ռոմայի» 24-ամյա անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամին, հաղորդում է Il Messaggero-ն։ Ամռանը մանչեսթերյան ակումբն առաջարկ կանի հռոմեական ակումբին և ֆուտբոլիստին։ Նշվում է, որ Թեմի Աբրահամն ընկերական հարաբերություններ ունի Անգլիայի հավաքականում թիմակից, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ։ Այդ հանգամանքը կարող է որոշիչ լինել Աբրահամի ընտրության ժամանակ։

«Ռոման» կհամաձայնի վաճառել ֆուտբոլիստին, եթե ստանա գրավիչ առաջ։ Անցած ամռանն իտալական ակումբը Աբրահամի համար «Չելսիին» վճարել է 40 միլիոն եվրո։ Պայմանագրով՝ լոնդոնյան ակումբը հնարավորություն ունի 2023 թվականին նրան գնել 80 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում Աբրահամը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը