Աշխարհ

23.03.2022 13:10


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք

Մարտի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 017 մարդ, մահացել է 3 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 644 112, այստեղից ապաքինվել է 1 604 595 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 681:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 553 փորձարկում, այդ թվում 21 030-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 523-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3.47% է, վերջին 14 օրվանը՝ 6.64%, վերջին 7 օրվանը՝ 4.45%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 846 431 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 750 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը