Աշխարհ

27.03.2022 21:03


Խաղաղապահները Ասկերանի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպք են արձանագրել․ յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ․ ՌԴ ՊՆ

Խաղաղապահները Ասկերանի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպք են արձանագրել․ յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու անձ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից։

Բացի այդ, ՏԱՍՍ–ը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանի հատվածում արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է 2 մարդ։

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի»,-ասվում է տեղեկագրում։

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը