Աշխարհ

30.03.2022 21:20


Գիտնականները պատմել են ձկների հետաքրքիր ունակությունների մասին

Գիտնականները պատմել են ձկների հետաքրքիր ունակությունների մասին

Մասնագետները հայտարարել են, որ կենդանիներն ավելի զարգացած են, քան նախկինում ենթադրվում էր: Պարզվել է, որ որոշ ձկներ կարող են փոքր «մեքենա» վարել, իսկ բադերը կարողանում են կողմնորոշվել աստղերով, հաղորդում է Planet-today-ը։

Կենդանիների, հատկապես սեզոնային միգրացիայի մասին վավերագրական ֆիլմեր դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք ունեն ներկառուցված GPS: Երբ փոստային աղավնին դուրս է թռչում իր աղավնանոցից, նա գտնում է հաղորդագրություն փոխանցելու միջոց:

Փոքր «մեքենա» վարելու ձկների կարողությունը կատակ, հորինվածք, ֆանտազիա կամ մուլտֆիլմ չէ: Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել կենդանիների զարմանալի ունակությունները։

2022թ․ սկզբին հրապարակվել է «Can a goldfish drive a car on land?» վերնագրով ուսումնասիրություն, որի նպատակն է եղել ուսումնասիրել ձկների՝ ուղղությունը որոշելու ունակությունը։

Մասնագետները անիվների վրա փոքրիկ ակվարիում են մշակել, որը շարժվել է՝ կախված ներսում գտնվող ձկների շարժումներից։ Երբ ձուկը մոտեցել է ակվարիումի պատերից մեկին, սարքը, ինչպես փոքր մեքենան, սկսել է շարժվել այն ուղղությամբ, որին ձուկը նայել է։ Մի փոքր մարզվելուց հետո ձուկը սկսել է հեշտությամբ մեքենա վարել և կողմնորոշվել տարածքում։ Նրանց չեն խանգարել նույնիսկ հետազոտողների կողմից խաբեության փորձերը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը