Աշխարհ

31.03.2022 18:28


Նախիջևանում շինարարական աշխատանքների ժամանակ դպրոց է փլուզվել. բանվորները զոհվել են

Նախիջևանում շինարարական աշխատանքների ժամանակ դպրոց է փլուզվել. բանվորները զոհվել են

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի Նեխրամ բնակավայրում ամբողջությամբ փլուզվել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցում շինարարական աշխատանքներ էին ընթանում, հայտնում է APA-ն։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հիվանդանոց է տեղափոխվել երեք մահացած և մեկ վիրավոր։

Նշվում է, որ մահացածները շինարարական աշխատանքներ կատարող բանվորներ են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը