Աշխարհ

01.04.2022 19:10


Սարդերի ցանցը ծառայում է որպես հաղորդիչ, որը 100 տոկոս ճշգրտությամբ որոշում է ձայնի աղբյուրը

Սարդերի ցանցը ծառայում է որպես հաղորդիչ, որը 100 տոկոս ճշգրտությամբ որոշում է ձայնի աղբյուրը

Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը նյութ է հրապարակել ուսումնասիրության արդյունքների մասին, որում գիտնականները եկել են եզրակացության, որ սարդերն օգտագործում են իրենց ցանցը որպես շատ զգայուն սենսոր, որը ձայներ է որսում։ Ամենայն հավանականությամբ, այս ունակությունն օգնում է սարդերին նախապես իմանալ որսի կամ գիշատիչների մոտենալու մասին, հաղորդում է BFM-ը։

Գիտնականներին նախկինում ևս հայտնի է եղել, որ սարդերն արձագանքում են իրենց ցանցում վիբրացիային, որը ազդանշում է, օրինակ, պոտենցիալ որսի մասին: Այնուամենայնիվ, նոր աշխատանքն ընդլայնել է գիտնականների պատկերացումները և ցույց տվել, որ երբ սարդերը ձայներ են լսում, նրանք արձագանքում են դրանց՝ շրջվելով ձայնի ուղղությամբ։

Փորձերի ընթացքում գիտնականները սարդերին տեղավորել են խցիկի մեջ, որտեղ կողմնակի ձայները չեն թափանցել: Սարդի արձագանքը դիտարկելու համար 3 ​​մետր հեռավորությունից ձայնային ազդանշան է տրվել։ Պարզվել է, որ սարդերը արձագանքում են մինչև 68 դԲ ձայնի մակարդակին: Ավելի բարձր ձայնի դեպքում սարդերն այլ կերպ են վարվել։ Այնուհետև գիտնականները ձայնի աղբյուրը տեղադրել են տարբեր անկյուններում: Պարզվել է, որ սարդերը 100 տոկոսով ճշգրիտ որոշել են, թե որտեղից է գալիս ձայնը: Պարզվել է նաև, որ սարդոստայնը ձայն է փոխանցում գրեթե առավելագույն ֆիզիկական արդյունավետությամբ լայն հաճախականությունների միջակայքում: Հետազոտությունը թույլ կտա ինժեներներին ստեղծել չափազանց զգայուն միկրոֆոններ՝ լսողական սարքերում և բջջային հեռախոսներում օգտագործելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը