Աշխարհ

01.04.2022 20:40


Բելգիայում մտադիր են արգելել կլոր ակվարիումները՝ ձկներին սթրեսի չենթարկելու համար

Բելգիայում մտադիր են արգելել կլոր ակվարիումները՝ ձկներին սթրեսի չենթարկելու համար

Կլոր ակվարիումները, որոնցում սովորաբար ոսկե ձկնիկներ են պահում, կարող են արգելվել Բելգիայում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ պատճառն այդ ակվարիումների՝ ձկների համար սթրեսային լինելն է:

Նշվում է, որ կլոր ակվարիումները, ի տարբերություն քառակուսիների, շատ ավելի քիչ ջրատարողականություն ունեն, ինչն ուղղակիորեն ազդում է ջրում թթվածնի ծավալի վրա: Ինչպես նշվում է Բելգիայի կառավարական փաստաթղթերում, այդ հանգամանքն անդրադառնում է ձկների առողջության և ինքնազգացողության վրա:

«Մենք գիտենք, որ կլոր ակվարիումն ազդում է ձկնորի մոտ սթրեսի վրա»,-ասել է կենդանիների բարօրրության հարցերով նախարար Բեռնար Քլերֆայը:

Նա մանրամասնել է, որ արգելքը վերաբերելու է կլոր ակվարիումների վաճառքին, ոչ թե օգտագործմանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը