Աշխարհ

09.04.2022 17:15


Ավստրալացին «մարդկային» շուրթերով «այլմոլորակային արարածի» է հանդիպել

Ավստրալացին «մարդկային» շուրթերով «այլմոլորակային արարածի» է հանդիպել

Ավստրալացի տղամարդը Սիդնեյի լողափում վազելիս պատահաբար է «մարդկային» շուրթերով «այլմոլորակային արարածի» է հանդիպել:

Դրյու Լամբերտն ափ նետված արարածին պատկերող տեսանյութ է հրապարակել Facebook-ում և խնդրել օգնել պարզել, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Նրա խոսքով՝ կենդանին գրեթե կես մետր երկարություն, մարդու նման շրթունքներ և շնաձկան մաշկ ուներ։ «Ես 20 տարի ապրում եմ Բոնդիում և նման բան դեռ չէի տեսել»,-ասել է նա Storyful-ին:

Սիդնեյի Sea Life Aquarium-ի ղեկավար Լետիցիա Հանանը news.com.au-ին ասել է, որ դա կատվաձուկ է, որը նաև հայտնի է որպես ավստրալական բթամիտ ձուկ: Ըստ Atlas of Living Australia-ի՝ դա էլեկտրական կատվաձկան տեսակ է, որին կարելի է հանդիպել երկրի արևելյան, արևմտյան և հարավային ափերին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը