Աշխարհ

12.04.2022 18:16


«Մանչեսթեր Սիթին» ու Գվարդիոլան կքննարկեն պայմանագրի երկարաձգումը

«Մանչեսթեր Սիթին» ու Գվարդիոլան կքննարկեն պայմանագրի երկարաձգումը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկայում կքննարկեն պայմանագրի երկարաձգումը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Այն նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անգլիական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ 51-ամյա մասնագետը չի հեռանա և կերկարաձգի համագործակցությունը առնվազն 2-3 տարով։

Գվարդիոլան ջերմ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ և ամռանն ակտիվորեն կզբաղվի ակումբի նորեկների ընտրությամբ։

Նա 2016թ․ հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի լիգայի քառակի գավաթակիր, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը