Աշխարհ

12.04.2022 20:15


108-ամյա կինը բացահայտել է ակտիվ երկարակեցության գաղտնիքը

108-ամյա կինը բացահայտել է ակտիվ երկարակեցության գաղտնիքը

ԱՄՆ-ի բնակչուդին նշել է իր հերթական տարեդարձը և բացահայտել ակտիվ երկարակեցության գաղտնիքը, հայտնում է WLUC-TV-ն։

108-ամյա Կարմեն Սլաուն իր ամբողջ կյանքն ապրել է Արիզոնա նահանգի Գլոբ քաղաքում: Կինը 49 տարի իր հագուստի խանութն է ունեցել քաղաքի կենտրոնում։ Նա հիշում է, որ իր գործը բացվել էր այն ժամանակ, երբ փողոցները դեռ ասֆալտապատված չէին, իսկ որոշ բնակիչներ ձիերով էին շրջում քաղաքում։

Այժմ Սլաուն, չնայած իր պատկառելի տարիքին, ակտիվորեն զբաղվում է իր պարտեզի բարեկարգմամբ: Որպես երկարակեցության պատճառ՝ նա նշել է ակտիվ ապրելակերպը։ «Ես չեմ հավատում, որ կարելի է պարզապես ծալել ձեռքերը և հանձնվել: Կարծում եմ, որ պետք է մնալ արևի տակ, մաքրել մոլախոտերը և կարգի բերել այգին»,-հայտարարել է թոշակառուն։

Կինը 1918 թվականին վերապրել է տասնյակ միլիոնավոր մարդկանց սպանած իսպանական գրիպի համավարակը և անհանգստանում էր, երբ հայտնվեց COVID-19-ը: «Ես շատ, շատ ծանր եմ տարել ինքնամեկուսացումը, որովհետև սովոր եմ մարդկանց շրջապատում լինել»,-դժգոհել է Սլաուն:

Կնոջը հաճախ այցելում է նրա 86-ամյա որդին, ով սիրում է մոր պատմությունները հին օրերի մասին։ Բացի այդ, Սլաուն կրտսեր եղբայր ունի, ով 98 տարեկան է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը