Աշխարհ

15.04.2022 18:45


Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում ռեկորդային չափով կրճատվել է մինչև 125,5 միլիոն

Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում ռեկորդային չափով կրճատվել է մինչև 125,5 միլիոն

Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ մշտական հիման վրա երկրում բնակվող օտարերկրացիները, 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրճատվել Է 644 հազարով (0,51 տոկոսով)՝ մինչև 125,5 միլիոն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարությունը:

Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ դա անկման ամենամեծ մակարդակն Է XX դարի կեսեից ի վեր: Ըստ որում սկսած 2011 թվականից բնակչության նազումը կազմել Է 2,3 միլիոն: Այսպիսով, նկատվում Է այդ հասարակական գործընթացի աստիճանական արագացման միտումը:

Բնակչության կրճատում Է տեղի ունեցել Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում, բացառությամբ հարավային Օկինավայի: Այնտեղ բնակիչների թիվն աճել Է 0,07 տոկոսով: 1995 թվականից առաջին անգամ բնակչության նվազում Է արձանագրվել Տոկիոյում:

Նախարարությունը նշում Է բոլոր տարիքային կատեգորիաների մարդկանց թվի կրճատման միտումը, բացի տարեցներից: Այսպես, 65 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց թիվը մեկ տարում ավելացել Է 190 հազարով՝ մինչև 36,2 միլիոն: Տոկոսային հարաբերությամբ դա կազմում Է Ճապոնիայի բնակչության ընդհանուր թվաքանակի շուրջ 29 տոկոսը:

Մինչև 2053 թվականը Ճապոնիայի բնակչությունը, կանխատեսումների համաձայն՝ կկրճատվի մինչև 100 միլիոն, իսկ մինչև 2065 թվականը՝ մինչև 88 միլիոն, նրանց 38 տոկոսը կկազմեն 60 տարեկանից բարձր մարդիկ: Ազգի այդ սրընթաց ծերացումը ցածր ծնելիության հետ մեկտեղ մոտ ապագայում բազմաթիվ խնդիրներ Է խոստանում պետությանը: Օրինակի համար, այժմ աշխատող ճապոնացիները ծեության ժամանակ կաող են զրկվել արժանի վճարումներից, որոնք ստանում են այժմյան թոշակառուները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը