Աշխարհ

18.04.2022 20:15


Telegram-ում նոր գործառույթներ են հայտնվել

Telegram-ում նոր գործառույթներ են հայտնվել

Telegram մեսենջերը թարմացված տարբերակ է թողարկել, որն օգտատերերին թույլ կտա ծանուցումների համար ձայներ ստեղծել, ծանուցման և հաղորդագրությունների ավտոմատ հեռացման ժամանակ սահմանել, վերաուղարկել պատասխան հաղորդագրությունները, ինչպես նաև նոր սերնդի բոտեր մշակել և օգտագործել: Նոր գործառույթների մասին հաղորդվում է մեսենջերի կայքում:

Բացի այդ, օգտատերերը հնարավորություն են ստացել ամբողջությամբ անջատել ծանուցումների գործառույթը կամ դա անել որոշակի ժամանակահատվածով: Հասանելի է դարձել նաև հաղորդագրությունների ավտոմատ ջնջման գործառույթը՝ թայմերի միացմամբ: Թարմացումները ներառել է նաև iOS համակարգով աշխատող գաջեթներում հաղորդագրությունների թարգմանության գործառույթի փոփոխությունը. ճանաչվող լեզուների քանակն ավելացել է:

Բացի այդ, փոփոխության է ենթարկվել Telegram-ի ինտերֆեյսը, ավելի շատ անիմացիոն էմոջիներ են ի հայտ եկել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը