Աշխարհ

18.04.2022 22:08


Քարիմ Բենզեմայի ռեկորդը

Քարիմ Բենզեմայի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Սևիլիային» խփած գոլի շնորհիվ արդյունավետության անձնական ռեկորդ է սահմանել։

34-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում հասավ 25 գոլի ցուցանիշին, հաղորդում է Opta-ն։ Նրա նախորդ լավագույն արդյունքը գրանցվել էր 2015-2016 թվականների առաջնությունում՝ 24 գոլ։

Հիշեցնենք, որ Բենզեմայի գոլի շնորհիվ է «Ռեալը» «Սևիլիային» հաղթել 3։2 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման Արքայական թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 39 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Բենզեմայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը