Աշխարհ

18.04.2022 17:00


Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Ապրիլի 19-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, հայտնում է Կրեմլի կայքը:

Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող արդիական հարցեր:

Կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցները:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը