Աշխարհ

19.04.2022 13:39


Իրաքի իշխանությունը Թուրքիայի ռազմական գործողությունը համարել Է երկրի անվտանգության սպառնալիք

Իրաքի իշխանությունը Թուրքիայի ռազմական գործողությունը համարել Է երկրի անվտանգության սպառնալիք

Թուրքիայի գործողությունը Իրաքի հյուսիսում սպառնալիք Է ներկայացնում երկրի անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի դիվանատան հայտարարության մեջ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը ռազմական գործողություն Է սկսել Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ, այն անցկացվում Է Իրաքի հյուսիսային մասում, ավելի վաղ հաղորդել Է Թուրքիայի Anadolu գործակալությունը: Նրա տվյալներով՝ գործողության ժամանակ գործի են դրվել հատուկ նշանակության ուժերը եւ ռազմաօդային ուժերը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր իր մեկ զինծառայողի զոհվելու եւ չորսի վիրավորվելու մասին: «Նախագահի դիվանատունն անհանգստությամբ Է հետեւում Թուրքիայի ընթացիկ գործողություններին Քրդաստանի տարածաշրջանի իրաքյան տարածքում եւ դրանք համարում Է Իրաքի ինքնիշխանության խախտում եւ սպառնալիք Իրաքի ազգային անվտանգության համար»,-ասվում Է հայտարարության մեջ:

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել Է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային եւ ցամաքային գործողություններ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել Էր 2015 թվականի հուլիսի սկզբից ի վեր երկրի ներսում ՔԱԿ-ի վեց հազար անդամների եւ նրա սահմաններից դուրս 6,9 հազարի ոչնչացման մասին. թուրք ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը