Աշխարհ

22.04.2022 20:38


Թալիբները արգելափակել են TikTok-ը

Թալիբները արգելափակել են TikTok-ը

Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման նախարարների կաբինետը որոշում է ընդունել արգելափակել TikTok սոցիալական ցանցը որպես «բարոյազուրկ հավելված»: Այդ մասին ապրիլի 21-ին հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ինամուլլա Սամանղանին:

«Նախարարների կաբինետի որոշմամբ՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարտավոր է արգելափակել PUBG խաղերը և TikTok անվանումով հավելվածը, որոնք մոլորության մեջ են գցում աճող սերնդին»,-Սամանղանին հաղորդել է Twitter-ում:

Թալիբների նախարարների կաբինետը նաև հանձնարարել է նախարարությանը՝ թույլ չտալ այնպիսի նյութերի ու ծրագրերի հրապարակում, որոնք չունեն բարոյախոսական բովանդակություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը