Աշխարհ

22.04.2022 21:58


Համաշխարհային ռեկորդ. բրիտանացին 505 օր վարակված է եղել կորոնավիրուսով

Համաշխարհային ռեկորդ. բրիտանացին 505 օր վարակված է եղել կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի բնակիչը, որի անունը չի բացահայտվել, մոտ 18 ամիս հիվանդ է եղել կորոնավիրուսով, ինչը գրանցված դեպքերի շարքում աշխարհում ամենաերկար տևողությամբ վարակումն է, գրում է Daily Mail-ը:

Բժիշկները պատմել են, որ հիվանդն ի վերջո մահացել է, քանի որ չափազանց թույլ իմունային համակարգ է ունեցել: Նրանք չեն բացահայտել հիվանդի տարիքը և պատվաստված լինել կամ չլինելը:

Ընդհանուր առմամբ, բրիտանացին քովիդով վարակված է եղել 505 օր, ինչը ռելորդային ցուցանիշ է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը