Աշխարհ

23.04.2022 17:20


Android-ը սկսել է կորցնել տարածվածությունը

Android-ը սկսել է կորցնել տարածվածությունը

2018 թ. Android օպերացիոն համակարգը զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 77,32 տոկոսը, սակայն 2022 թ. հուվարի դրությամբ՝ մասնաբաժինը նվազել է 69,74 տոկոսի, հաղորդում է Apple Insider-ը՝ հղում անելով StockApps-ի ուսումնասիրությանը: Միևնույն ժամանակ նշվում է, որ Apple-ի iOS օպերացիոն համակարգի մասնաբաժինն ավելացել է 19,4 տոկոսից հասնելով 25,49-ի:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ օպերացիոն համակարգի տարածվածությունը կախված է տարածաշրջանից: Աֆրիկայում բոլոր սմարթֆոնների 84 տոկոսն աշխատում է Android-ով: iOS-ին բաժին է հասնում 14 տոկոսը, մինչդեռ KaiOS-ին և մյուսներին բաժին է ընկնում մնացյալ երկու տոկոսը:

Նմանօրինակ իրավիճակ ստեղծվել է Եվրոպայում, Android-ի հիման վրա աշխատող սմարթֆոնները զբաղեցնում են շուկայի 69,32 տոկոսը, իսկ 30 տոկոսը՝ iPhone-ները: Օպերացիոն համակարգերի մյուս տարբերակների բաժին է ընկնում մեկ տոկոսը:

Ասիական և հարավամերիկյան մայրցամաքներում Android-ը գերիշխում է 81 և 90 տոկոսով՝ համապատասխանաբար:

Այս խորագրի վերջին նյութերը