Աշխարհ

28.04.2022 18:22


Ռոման և Մխիթարյանը մոտ օրերս կսկսեն բանակցությունները․ CalcioMercato

Ռոման և Մխիթարյանը մոտ օրերս կսկսեն բանակցությունները․ CalcioMercato

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ, փոխանցում է Armsport-ը:

Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

CalcioMercato-ի փոխանցմամբ՝ կողմերը բանակցությունները կսկսեն մոտ օրերս։ Ակումբը չի ցանկանում, որ խաղացողը հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը պատրաստ են մեկ տարով երկարաձգել պայմանագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը Սերիա Ա-ում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը