Քաղաքական

05.05.2022 08:14


Պետական ապարատում բառացիորեն քաոս է․ «Փաստ»

Պետական ապարատում բառացիորեն քաոս է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանում ընդդիմության կողմից իրականացվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ուշագրավ իրադարձություններ են ընթանում պետական կառավարման համակարգում: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն ամեն գնով փորձում է վերահսկողություն սահմանել, որպեսզի պետական համակարգի աշխատողները չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին ու երթերին, ավելին՝ իշխանությունը փորձում է կանխել պետական ապարատում ընդդիմադիր «բջիջների» ձևավորման գործընթացը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մի շարք գերատեսչություններում կազմել են ոչ քպական աշխատակիցների ցուցակները, որպեսզի էլ ավելի ուշադիր հետևեն նրանց բոլոր քայլերին, իսկ ոմանց արդեն ծանուցագրեր են ուղարկվել՝ երկամսյա ժամկետում աշխատանքից ազատվելու վերաբերյալ։

Մեր մեկ այլ աղբյուր էլ փոխանցել է, որ գրեթե բոլոր նախարարություններում ստեղծված են «միավորներ», որոնք ամենայն մանրամասնությամբ հետևում են ընդդիմության ցույցերին և ֆիքսում իրենց աշխատակիցներին, ինչպես նաև շատ ավելի հետևողականորեն մոնիթորինգի են ենթարկում սոցցանցերը՝ հասկանալու, թե «ինչ են շնչում» պետաշխատողները։ Չնայած այս բոլոր միջոցառումներին, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում գերակշռում են հայրենիքի ապագայով մտածող քաղաքացիները, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը