Քաղաքական

05.05.2022 19:23


Ճանաչե՛ք սևբերետավորներին բռնության դրդող հրամանատարին

Ճանաչե՛ք սևբերետավորներին բռնության դրդող հրամանատարին

Ուշադիր նայեք այս երիտասարդի դեմքին․ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի 10/32 զորամասի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանն է։ Նա անձամբ է ցուցում տալիս 10/32-ի սեւբերետավորներին՝ առանձնակի դաժանությամբ բերման ենթարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Շեշտենք՝ ցուցարարի գլխին բռունցքով մի քանի հարված հասցրած ոստիկանը Հովհաննես Զաքարյանի գնդի սեւբերետավոր է։

«Պաշտոն ա ուզում»՝ կես բառով Զաքարյանի գործելաոճին նման գնահատական են տալիս նրա մերձավորները։ Այս անձնավորության՝ նիկոլական ռեժիմին անձնուրաց ծառայելու նպատակը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանին «գահընկեց» անելն ու նրա պաշտոնը զավթելն է։

Հարկ է արձանագրել, որ Ոստիկանության բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, հարգելով իրենց ուսադիրները, այս օրերին շարժվում են օրենքով սահմանված կանոններով։ Ուշագրավ է, որ Հովհաննես Զաքարյանը, որն ի պաշտոնե պարտավոր է ենթարկվել իր վերադասությանը, ուղիղ կատարում է իշխող վարչախմբի՝ կրիմինալ խունտայի ցուցումները՝ շրջանցելով «Ոստիկանության մասին» օրենքը։

Աղբյուրը` yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը