Աշխարհ

08.05.2022 10:40


Պարենի համաշխարհային գները փոքր-ինչ իջել են ռեկորդային մակարդակի հասնելուց հետո

Պարենի համաշխարհային գները փոքր-ինչ իջել են ռեկորդային մակարդակի հասնելուց հետո

Պարենայն ապրանքների համաշխարհային գներն ապրիլին փոքր-ինչ իջել են մի քանի ամսվա աճից և մարտին ռեկորդային մակարդակի հասնելուց հետո: Ինչպես նշված է ՄԱԿ-ի Պարենավորման և գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ)՝ մայիսի 6-ին հրապարակված հաղորդագրության մեջ, ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, կազմել է միջինը 158,5 կետ, ինչը 0,8 տոկոսով ցածր է, քան մարտին, երբ արձանագրվեց պատմական առավելագույնը։

Այնուամենայնիվ այդ ցուցանիշը գրեթե 30 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ, նշում է ՖԱՕ-ն: Նվազումը հնարավոր է դարձել ձեթերի և հացահատիկների գների ոչ մեծ նվազման շնորհիվ, որոնք մարտին առանձնապես աճեցին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին: «Ինդեքսի ոչ մեծ նվազումը երկար սպասված թեթևացում է, առանձնապես եկամտի ցածր մակարդակով և պարենի դեֆիցիտով երկրների համար, բայց այնուամենայնիվ պարենի գները մոտ են մնում իրենց վերջին առավելագույններին: Դա արտացոլում է շուկայում պահպանվող լարվածությունը և սպառնալիք է ստեղծում գլոբալ պարենային անվտանգությանը բնակչության առավել խոցելի խավերի համար»,-ասել է ՖԱՕ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերո Կալլենը:

Պարենի գների աճի միտումն սկսվել է տակավին 2020 թվականին և շարունակվել գրեթե ամբողջ 2021 թվականին՝ ամռան ոչ մեծ ընդմիջմամբ: Այն բացատրվում էր համավարակի առավելակետից հետո պահանջարկի աճով և կրում էր առաջընթաց բնույթ: Բացի դրանից, այդ վերելքն սկսվել է գների սկզբնապես ցածր մակարդակից: Փետրվարից կտրուկ աճ է նկատվում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը