Լրահոս

25.05.2022 16:43


Երբվանից է Աննա Հակոբյանը քաղաքական առաջնորդ դարձել

Երբվանից է Աննա Հակոբյանը քաղաքական առաջնորդ դարձել

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր ավետել է, որ Շվեցարիայի Դավոս քաղաքում է.«Դավոսում մասնակցում եմ «Wօmen political leaders»-ի ամենամյա միջոցառմանը։ Եվ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումն օրվա ամենահաճելի պահերից էր»։

Հետաքրքիր է, թե Աննա Հակոբյանը երբ է դարձել քաղաքական առաջնորդ, որ արդեն կին առաջնորդների միջազգային ֆորումի է մասնակցում: Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կինն է և իր քաղաքական գործունեությունը սկսում ու ավարտվում է Նիկոլ Փաշինյանի կինը լինելով:

Ակնհայտորեն Արևմուտքում առաջնորդ համարվելու չափանիշները փոխվել են:

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը