Կարծիք

04.06.2022 10:32


Զուգահեռ այս իրականությունների գոյության առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են չհատվել և ապրել սեփական, մյուս իրականություններին չառնչվող կյանքով

Զուգահեռ այս իրականությունների գոյության առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են չհատվել և ապրել սեփական, մյուս իրականություններին չառնչվող կյանքով

Երկրում, որտեղ կան սահմռկեցուցիչ իրականություններ, որոնցից մեկում խաղաղ բնակչության վրա նռնակ է նետում ու նրանց դաժանաբար ծեծի ենթարկում մի ողջ ոստիկանական զորք, առավել ցայտուն է բուլվարային իրականությունը՝ Սարյան փողոցի երկայնքով գինու փառատոնին ինքնամոռաց «տժժացղները», որոնք ամբողջ մարմնով ու հոգով անտարբեր են՝ ինչպես սեփական ազատության համար մարմնական վնասվածքներ ստացած համաքաղաքացիների, այնպես էլ, մեծ հաշվով՝ սահմանից ներս գտնվող ադրբեջանցիների ներկայության հանդեպ։

Զուգահեռ այս իրականությունների գոյության առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են չհատվել և ապրել սեփական, մյուս իրականություններին չառնչվող կյանքով։ Բայց առնվազն այնքանով, որքանով դրանք գտնվում են ժամանակային ու տարածական նույն հարությունում, մի օր դրանց հատումը տեղի է ունենալու...

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը