Կարծիք

04.06.2022 12:20


Պատերազմը սկսվեց համարյա երկու տարի առաջ, կիրակի, յոթն անց մի քանի րոպեին, քնած էի, թեև գիշերը տեղս չէի գտնում Հադրութ պետք է գնայի Ստեփանակերտից

Պատերազմը սկսվեց համարյա երկու տարի առաջ, կիրակի, յոթն անց մի քանի րոպեին, քնած էի, թեև գիշերը տեղս չէի գտնում Հադրութ պետք է գնայի Ստեփանակերտից

Պատերազմը սկսվեց համարյա երկու տարի առաջ, կիրակի, յոթն անց մի քանի րոպեին, քնած էի, թեև գիշերը տեղս չէի գտնում Հադրութ պետք է գնայի Ստեփանակերտից' ուշացա, ոնց երեկ ոստիկանական ուժերն են ուշացել ինձ ցավ պատճառելուց, ուշ է պարոնայք, ես ցավով ապրում եմ արդեն երկու տարի, դուք կարող եք վերքիս վրա աղ լցնել, չէ՜, մի մտահոգվեք դուք արել եք դա, գոհ եղեք, գոհացեք, տուն գնալուց բայց կհանեք ձեր այն համազգեստը որով վիրավորում ու խփում էիք, որ ձերոնք չասեն փոշի է նստել վրադ, ցավ է նստել վրադ տղա՛ս, դու էլ կնայես մորդ աչքերին, անընդհատ աճող վախի մեջ, սարսափած աչքերով կանես ամեն ինչ, ինչ կարող ես անել ու երբեմն՝ ինչ չէիր կարող:

Դու մինչև համոզես ձերոնց, որ դու ճիշտ ես վարվել մեզ հետ, ես պատմեմ իմ ցավի մասին հակիրճ:

Այդ ձայնային նռնակները ինձ հիշեցրեց, ինձ ստիպեց նորից հիշել, ստիպեց զգալ այն, ինչ զգացի պատերազմի օրերին, ինչ զգացի կորցնելու պահին, երբ ապաստարանում աչքերս ու ականջներս փակում էի, որ հանկարծ չլսեմ, որ ներկաս այդ ձայներով չխաթարվի:

Երկու տարին ինձ հերիք չէր, չի հերիքի և ոչ մի տարի ևս:

«Պատերազմի օրերին հերթական պայթունի հետևից գնալուց, Ստեփանակերտում թիկունքային կամավորության աշխատանքների արանքում հաճախ մտածում էի՝ տեսնես նորից կտեսնե՞մ մերոնց», երեկ նույնը զգացի ինչ այն ժամանակ, միայն ցավս ավելի մեծ թվաց ու սարսափելի:

Այն ժամանակ գոնե գիտեի, որ կռվում ենք թուրքի դեմ, հիմա այլ է, հիմա հայն է և խնդրում եմ ասեք ինձ, ես կարո՞ղ եմ տարբերել իմ երեկվա ու երկու տարի առաջվա ցավը, եթե նույնն եմ զգացել, արդյո՞ք տարբերություն կարող եմ գտնել:

Ցավը ցավ է մնում, էլ ի՞նչ տարբեր:

Եվ խնդրում եմ ասե'ք, ինչպես կարող եք ինձ վախեցնել, եթե ես կորցրել եմ ամենաթանկը, ծննդավայրս, եղբորս, ընկերոջս, ապրածս:

Պատերազմը սկսվեց համարյա երկու տարի առաջ, կիրակի, յոթն անց մի քանի րոպեին, քնած էի, ոչինչ չի փոխվել' ես դեռ չեմ արթնացել....

Կոտրված է սիրտս, հոգիս ոչ....

Անի Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը