Կարծիք

05.06.2022 09:56


Թուրքերը գրավել են Երևանի կենտրոնը, փաստացի դա տեսնում ենք (տեսանյութ)

Թուրքերը գրավել են Երևանի կենտրոնը, փաստացի դա տեսնում ենք (տեսանյութ)

3 տարի առաջ հարազատներիցս մեկը ասաց, որ համալսարանում իրենց դասախոսը իմացել էր, որ շուտ շուտ Շամշադին եմ գնում, գիտեր, որ Տավուշի սահմանը ուժեղացնելու համատեղ աշխատանք էինք տանում զինվորականների հետ ու խնդրեց, որ, եթե հնարավոր լինի, Շամշադինի Մեհրաբում հետաքրքրվեմ, տեսնեմ, թե Հայկը՝ իր որդին, ինչպես է:

Ծնողներն անհանգիստ էին Հայկի համար, որովհետև ծնված օրվանից սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

Հայկը մի Լույսի կտոր էր՝ պայծառ, բարի, ուժեղ տղա: Ինքը կարող էր չծառայել սրտի արատի պատճառով, բայց որոշել էր, որ անպայման պիտի գնա Հայրենիքը պաշտպանի: Չէր ուզում մնացածներից տարբերվել:

Հետո Հուլիսյան պատերազմն էր Տավուշում. Հայկը շատ էր առանձնացել իր քաջությամբ, շատ: Կողքից լսել եմ ընկերներից, զինվորականներից:

Հետո 44 օրյա պատերազմը. Հայկը Շամշադինում էր ու օրեր էր հաշվում, թե երբ պետք է գնա Հայրենիքը պաշտպանի թուրքից:

Ժպիտը դեմքին պատերազմում էր թշնամու դեմ …..

Նոյեմբերին տեսնում էի, որ Հայկի մաման՝ Աննան, Հայկի նկարներն է դնում …. Համ տեսնում էի, համ էլ ոնց որ ուղեղս ու սիրտս չէին ընդունում այդ նորությունը: Հավատս չէր գալիս, որ Հայկը լքել է այս աշխարհը, գնացել է Աստծո մոտ, զոհվել է, որ մենք ապրենք:

Մի 2-3 ամիս ժամանակ էր պետք, որպեսզի ընդունեմ այդ լուրը:

Հայկի ծնողները շատ, շատ Հայրենիքը սիրող, ինտելիգենտ, դասախոս մարդիկ են՝ իրենց ցավն էլ հնարավոր չէ բառերով նկարագրել:

Ուրեմն, երեկ Հայկի պապան ցույցին է եղել, հանգիստ իր համար կանգնած, շապիկ է հագած եղել Հայկի նկարով:

Ոստիկանները մոտիկացել են, սկսել են քաշքշել նրան, իսկ Հայկի հայրը ասել է, որ զոհված հերոսի հայր է, որ իր տղան, ու ցույց է տվել շապիկի վրայի նկարը, հազար հատ թոոորք է ոչնչացրել: Դա լսելուն պես, ինչ-որ սև բերետավորներ Հայկի պապային ինչ-որ տեղ են տանում ու սկսում ծեծել, սարսափելի ձևով ծեծել, բայց առաջին բանը, որ անում են` դա պատռում են Հայկի նկարով շապիկը:

Ես կասկածում եմ, որ էս սև ու կարմիր բերետներով ոստիկան են, ինչ են, սրանք հայ են: Չի բացառվում, որ թուրքին հոգի վաճառած գռզոյի անձնական թուրքական ախրանան լինի:

Ես չեմ հավատում, որ այդ աստիճանի պիղծ հայ կա …. Չեմ հավատում:

Թուրքերը գրավել են Երևանի կենտրոնը, փաստացի դա տեսնում ենք:

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը