Կարծիք

05.06.2022 10:47


Երբ որ էս ամեն ինչը վերջանա ու նիկոլին բարեհաջող կճամփենք ԱԱԾ-ի իզոլյատոր, կարոտով գալում եմ Ֆրանսիայի հրապարակ ու ժպիտով հիշելու եմ այս օրերը

Երբ որ էս ամեն ինչը վերջանա ու նիկոլին բարեհաջող կճամփենք ԱԱԾ-ի իզոլյատոր, կարոտով գալում եմ Ֆրանսիայի հրապարակ ու ժպիտով հիշելու եմ այս օրերը

Երբ որ էս ամեն ինչը վերջանա ու նիկոլին բարեհաջող կճամփենք ԱԱԾ-ի իզոլյատոր, կարոտով գալում եմ Ֆրանսիայի հրապարակ, նստելու եմ ինձ հարազատ դարձած Կետիկնոցում, վերցնելու եմ դառը սուրճս ու կարոտած ժպիտով հիշելու եմ այս օրերը` միջվրանային ինտրիգներով ու հումորներով, անծանոթ ու հարազատ մարդկանցով, մեր ֆանտաստիկ էներգետիկայով երթերը, շարժման առաջնորդների հոգնած, բայց չհանձնվող հայացքները։

Ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ աշխատող, բայց չերևացող կազմակերպիչ մարդկանց, մի տեղում հավաքվող տարբեր մարդկանց, ովքեր սրանից առաջ ու սրանից հետո դժվար թե այս հաճախությամբ հանդիպեն` նախագահներ, գեներալներ, ազատամարտի լեգենդներ, երգչուհիներ ու գրականագետներ, վերլուծաբաններ ու լրագրողներ։

Հասարակ մարդկանց, ով այս շարժման համն ու հոտն է, միսն ու արյունը։

Բայց դա հետո։ Մոտ ապագայում։ Ամենամոտ ապագայում։

Որի ժամկետը կախված է բոլորիցս։

Կասեք, շատ է ծամծմված, բայց դե իրոք հոգնել չկա։

Ֆիզիկապես, բայց առավելապես հոգեպես։

Հոգնել չկա։ Աստված առաջ։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը