Կարծիք

06.06.2022 10:31


Նա վճռական է, հասկանալով, որ կռվում է իր փոքրիկ երեխայի համար արժանապատիվ հայրենիք կերտելու համար

Նա վճռական է, հասկանալով, որ կռվում է իր փոքրիկ երեխայի համար արժանապատիվ հայրենիք կերտելու համար

Ալեքսանդր Կոչուբաևը ՄԱՐԴ է։ Եվ սա նրան բնորոշող միակ ճիշտ բառն է։

Ես նրան տեսել եմ բերման ենթարկվածների, ձերբակալվածների շահերը պաշտպանելիս։ Տեսել եմ նրա աչքերն այդ պահին ու հասկացել, որ նա դա անում է ոչ թե գործից, մասնագիտությունից, այլ սրտից բխած ալիքներից ելնելով։

Ալեքսանդր Կոչուբաևին տեսել եմ նաև հագուստը պատառոտված բերման ենթարկվելիս։ Եվ այդ ժամանակ ևս հասկացել եմ, որ նա վճռական է, հասկանալով, որ կռվում է իր փոքրիկ երեխայի համար արժանապատիվ հայրենիք կերտելու համար։

Ու երբ նաև լսում ես, որ 104 քննիչների էլ վարչախումբը հանձնարարել է գործ կարել Կոչուբաևի ընկերների, պայքարի տղերքի նկատմամբ, պարզապես ուզում ես ասել` 104 քննիչներ, կանգ առեք։ 104 քննիչներ, ոչ մի գործ, ոչ մի աշխատավարձ հայրենիքից թանկ չէ։ 104 քննիչներ, ես ուզում եմ հավատալ, որ ձեզ համար հայրենիքն ամեն ինչից թանկ է։ Մարդ եղեք։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը