Կարծիք

09.06.2022 19:54


Միշտ զարմանում եմ սրանց վրա. կարծում են մեր երկրում նիկոլից հետո էլ կյանք չի՞ լինելու...

Միշտ զարմանում եմ սրանց վրա. կարծում են մեր երկրում նիկոլից հետո էլ կյանք չի՞ լինելու...

Ուզու՞մ եք հասկանալ, թե Նիկոլն ինչպես կազմակերպված անկազմակերպվածությամբ գիտակցաբար երկիրը պատերազմում տարավ պարտության. մեկ օրինակ ԱԺ նիստում վառ ցուցադրվեց ու հրապարակվեց:

Այսպես՝ քպ-ականների շարքերում կա նախկինում ձկնագողությամբ զբաղված մեկը, որի թևերին կարելի է նշմարել բազում սպիներ: Մինչև հիմա չի հերքել, որ ինքնավնասում է արել, ՀՀ զինված ուժերում չծառայելու համար: Ու այսօր խոսել է, թե ջոկատ է ունեցել, որշումներ է կայացրել: Հասկանալի՞ է, թե ինչ քաոս է նիկոլը ստեղծել մարտի դաշտում ու թիկունքում, եթե նման մեկը իրեն ջոկատի հրամանատար է հռչակում: Սա հոխորտացել է, թե Իշխան Սաղաթելյանի հորն էլ բերել են իր ջոկատ:

Պատերազմի օրերին դեռ Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանին լավ ճանաչելով, պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջև: Մի բան չեմ հասկանում, լավ, ուղեղը թափած, բայց այդքա՞ն թափած, որ օդում ստերով հոխորտում է, բա որ մի օր Սևանի ափին իրոք հանդիպի Վաչիկ Սաղաթելյանին, ի՞նչ է անելու...

Միշտ զարմանում եմ սրանց վրա: Կարծում են մեր երկրում նիկոլից հետո էլ կյանք չի՞ լինելու...

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը