Կարծիք

16.06.2022 16:55


Ի՞նչ էր բարբաջում նիկոլը երեկ Ազգային Ժողովում և ու՞մ էին ուղղված իր խոսքերը

Ի՞նչ էր բարբաջում նիկոլը երեկ Ազգային Ժողովում և ու՞մ էին ուղղված իր խոսքերը

Անցած շաբաթը կարելի է կոչել ՀԱՊԿ-ի շաբաթ Հայաստանում։ Շաբաթվա ընթացքում Հայաստան ժամանեցին բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էր նաև ՌԴ արտաքին գործերի նախարը։

Ակնհայտ էր, որ հոգով-սրտով արևմտամետ նիկոլը լուրջ դիսկոնֆորտի մեջ էր։ Ավելին, իր տերերին դուր գալու համար, նա կազմակերպեց տերորիստական խմբակի հակա-Պուտինյան հավաքը ՌԴ դեսպանատան դիմաց, իսկ երեկոյան Հ1-ի Պետրոսի հյուրն էր նաիրի հունանյանի վերջին հյուր, նիկոլի սպասարկու, արևմուտքի կոշիկ լիզող արման բաբաջանյանը, ով իր հերթին, հանրայինի եթերում իրականացրեց խայտառակ հակառուսական քարոզ։

Այսպիսով, ՀԱՊԿ-ից զզվող նիկոլը, արևմուտքին ցուցադրեց, որ ինքն իրենցն է և որևէ բան դա չի կարող փոխել։

Բայց իր տերերի համար սա կարծես քիչ էր և իրենք հանձնարարեցին վերստին վերահաստատել Արցախը ադրբեջանին փոխանցելու իր նախկինում տված խոստումը, ընդորում անել դա հանրային կերպով։

Ահա հենց սրանով էր պայմանավորված տեղական արտադրության թուրքի երկար ճառը նրա մասին, որ Արցախը պետք է լինի ադրբեջանի կազմում։

Կրկնում եմ նորից դեբիլների համար` Արցախը չի լինի ադրբեջանի կազմում, իսկ այ դուք բոլորով հաստատ կլինեք բանտախցում...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը