Աշխարհ

18.06.2022 18:27


Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ այս ամռանը փոխել ակումբը։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, և Ռոնալդուն տրամադրված է աշխատանքի նաև նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ, հաղորդում է Sky-ը։

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ Ռոնալդուն չի համապատասխանում Տեն Հագի մարտավարությանն ու պատկերացնումներին։ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Ռոնալդուին տեսնել իր ղեկավարած թիմում։ Երկու պորտուգալացիները միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում»։

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 24 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը