Կարծիք

20.06.2022 08:10


Ինչքա՞ն եք դեռ անմեղ մարդկանց արյունն արյամբ մաքրելու

Ինչքա՞ն եք դեռ անմեղ մարդկանց արյունն արյամբ մաքրելու

Առավոտից լրատվական դաշտը հեղեղված է Վարդենիսի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցից ժամկետային 19-ամյա զինծառայողի զոհվելու մասին լուրերով: Լուրը հաստատել են Վարդենիսի համայնքապետը, ավագանու անդամը... ՊՆ-ից, ՔՊ-ից ձեն-ծպտուն չկա մինչ էս պահը:

Սրան զուհագեռ` երեկոյան նույն լրատվական դաշտը հեղեղվում է Ապարանում տեղի ունեցած վիճաբանության մասին լուրերով, որի ընթացքում, ըստ լրատվականների աղբյուրների, ՔՊ-ական պատգամավորի և ՔՊ-ական փոխմարզպետի բարեկամները Նիկոլին հայհոյելու համար ավտոմատներով կրակել են մի խումբ երիտասարդների վրա, որի արդյունքում կա զոհ (ըստ որոշ աղբյուրների` զոհեր) ու վիրավորներ` կյանքին սպառնալիքով:

Մեկ էլ, հոպ, ՔՊ պատգամավորներն ու նրանց սպասարկող լրատվականները, որոնք առավոտից կարծես չեն էլ լսել սահմանային զոհի մասին, վայրկյանական լծվում են Ապարանի հանցագործության «մաքրման» գործին, թե բա սուտ լուրեր են տարածվում...

Ինչքա՞ն եք դեռ անմեղ մարդկանց արյունն արյամբ մաքրելու: Վերջը բումերանգի օրենքից դեռ ոչ ոքի չի հաջողվել խուսափել:

Անժելա Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը