Կարծիք

20.06.2022 12:06


Հարց տվե՞լ եք ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք անում, որ կանխեք էս ամենը

Հարց տվե՞լ եք ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք անում, որ կանխեք էս ամենը

Երկու օր կցավակցենք մեր Հրաչի համար ու կմոռանաք, կանցնի կգնա պատմության գիրկ։ Իսկ հարց տվե՞լ եք ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք անում, որ կանխեք էս ամենը։ Մենք՝ ծնողներս, հազարներից ընդամենը մի քանի տասնյակ, որ դուրս ենք եկել պայքարի հանուն արդարության և հանուն վաղվա օրվա, հանուն ձեզ բոլորի, սակայն մեր արդար պայքարի ճանապարհին արժանանում ենք ամենավերջին վիրավորանքների սեփական հայրենակիցների կողմից, դուք անպատվում եք, անվանում ծախված, անգամ ասում եք, որ մեր ՈՐԴԻՆԵՐԸ ամաչում են մեր արածի համար։

Հիմա հարց.

-Դու պատրա՞ստ ես, ՀՀ քաղաքացի, շարունակել ապրել էս վախի մթնոլորտում, էս ստորացված վիճակում, սպասողական վիճակում, որ գուցե այսօր թշնամին կխախտի հարաբերական անդորրը, մի գուցե էսօրվա կրակահերթից զոհվի իմ, քո, նրա և վերջապես մեր որդիները։ Իսկ եթե ոչ, ապա ինչի դու կանգնած չես որդեկորույս ծնողների կողքին…մտածեք։

Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը