Լրահոս

21.06.2022 19:48


Լոռու մարզում մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի

Լոռու մարզում մետաղյա ձողերի վրա հայտնաբերվել է տղամարդու դի

Լոռու մարզում, հունիսի 20-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանուփյան Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում տղամարդու դի կա։

Shamshayn.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 64-ամյա Էմանուել Չ-ն էր, ում ինքնազգացողությունը, ըստ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Ն. Կ-ի, Տիգրան Մեծ փողոցի 40 հասցեում գտնվող 2-րդ հարկի իր ավտոտնակում վատացել է և կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել մետաղյա ձողերի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ադյդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Արտաքին զննությամբ՝ դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գլխի շրջանում առկա են պատռված վերքեր։

Այս խորագրի վերջին նյութերը