Լրահոս

04.07.2022 17:19


Կոտայքի մարզում Lada-ն մխրճվել է խախտում կատարած «ԶԻԼ 130»-ի մեջ. կա 3 վիրավոր

Կոտայքի մարզում Lada-ն մխրճվել է խախտում կատարած «ԶԻԼ 130»-ի մեջ. կա 3 վիրավոր

Կոտայքի մարզում, այսօր` հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, որը չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը