Աշխարհ

06.08.2022 16:40


Իսլանդիայում զբոսաշրջիկը որոշել էր զեֆիրը տաքացնել գործող հրաբխի վրա

Իսլանդիայում զբոսաշրջիկը որոշել էր զեֆիրը տաքացնել գործող հրաբխի վրա

Իսլանդիայում զբոսաշրջիկը որոշել էր զեֆիրը տաքացնել գործող հրաբխի վրա, մյուսները երեխաներին տարել էին այնտեղ, որտեղից լավա էր հորդում, տեղեկացրել է NYP-ը։

Դատելով պատկերներից՝ որոշ անզգույշ այցելուներ վտանգավոր ձևով մոտեցել են շիկացած խառնարանին Ֆագրադալսֆյալ լեռան մոտ՝ լուսանկարներ անելու համար։

Հրաբուխը ժայթքել է Գրինդավիկ քաղաքում, որը Ռեյկյավիկից մոտ 30 մղոն է հեռու, այն բանից հետո, երբ այս շրջանում տասնյակ երկրաշարժեր են տեղի ունեցել։

2018թ., երբ Հավայներում Քիլաուեա հրաբուխը, ժայթքումից մի քանի օր հետո, վերածվել էր մոխրի ամպի, Երկրաբանական ծառայությունը մարդկանց զգուշացրել էր, որ ուտելիք տաքացնելու համար շատ չմոտենան հրաբխին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը