Լրահոս

16.08.2022 08:43


Զոհերի թիվը հասավ 16-ի

Զոհերի թիվը հասավ 16-ի

Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ավելի վաղ հայտնել էր, որ զոհերի թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին կա։

Այս խորագրի վերջին նյութերը