Մեկնաբանություն

25.08.2022 12:47


Նիկոլի միջանցքը

Նիկոլի միջանցքը

Թուրքիան ու Ադրբեջանը որոշել են մինչև վերջ քամել Նիկոլ Փաշինյանից այն, ինչը հնարավոր չի լինելու Հայաստանում ազգային իշխանության պարագայում: Առաջ են տանում «Զանգեզուրի միջանցքի» իրենց պահանջը:

Թուրքիան ու Ադրբեջանը բռնել են Նիկոլի «մի տեղից»: Ասում են՝ եթե քո հայեցակարգը «խաղաղության դարաշրջանն» է, ապա դրա գինը սա է՝

-Արցախն Ադրբեջանի կազմում,

-անկլավներ,

-հայկական բանակի ոչնչացում և՛ Հայաստանում, և՛ Արցախում,,

-Զանգեզուրի միջանցք:

Նիկոլն այս բոլոր կետերին իր հայտարարություններով ու քայլերով ասել է «այո», բացառությամբ մեկի՝ «Զանգեզուրի միջանցքի»:

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը, որը Նիկոլն էր նախաձեռնել, հենց այդ միջանցքի թեմայով է եղել: Թե ինչ է բողոքել Նիկոլը, կարելի է կռահել: Բայց դե բողոքը զրո էֆեկտ ունի, քանզի Նիկոլն ինքն է մտել թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ՝ հանուն սեփական աթոռի, իսկ ժողովրդին էլ խաբել է, թե, իբր, հանուն խաղաղության է դա անում: Այդ խաղաղությունը գերեզմանային է: Դա շատ լավ հասկանում է Նիկոլը, բայց իրեն պետք է սեփական կաշին փրկել: Նա գիտի, որ եթե միջանցքը տա, ապա թռնելու է, չտա՝ էլի թռնելու է:

Նիկոլը հիմա հայտնվել է նեղ միջանցքում, որտեղից ելք չունի, բայց դա չի նշանակում, որ ելք չունեն Հայաստանն ու Արցախը: Վերջիններիս համար ելքը Նիկոլի հեռացումն է: Միայն այդպես է հնարավոր մեր բարեկամների ու թշնամիների հետ բանակցությունների մեջ մտնել առանց նիկոլական բեռի, առանց պարտության խորհրդանիշի, առանց վախեցած մարդու, առանց սեփական կաշվի համար դողացողի:

Մեզ նոր բանակցող է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս բերենք Նիկոլի միջանցքից:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը